Consel

Рейтинг 5.8

Менеджер
Менеджер

менеджер отдела продаж в компании Consel

Телефон
Город Երեւան
Офис Армения, Ереван, улица Араратян, 90/2
Сайт Не указан
Загрузка карты..

О компании

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման և անվտանգության ոլորտներում: Ներկայումս ընկերությունը շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են` · Mitsubishi Electric և Toshiba - օդակարգավորում · Vaillant, Prandelli, Tece, Zehnder, Schuster, Kampmann - ջեռուցում · Rapiscan Systems - անվտանգություն · Philips Lighting - լուսավորություն Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են` Դիլիջանի միջազգային դպրոցը, ՀՀ Կառավարության նոր շենքերը, ՀՀ սահմանային կետերի վերազինումը/արդիականացումը, բազմաթիվ շենքեր, շինություններ, բնակելի թաղամասեր, հյուրանոցային համալիրներ, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտներ, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ` · Նախագծում · Սարքավորումների մատակարարում և տեղադրում · Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում · Վերանորոգման աշխատանքներ

Строительная биржа № 1 в Երեւան

Ստացեք առաջարկ մոտակա բոլոր մատակարարներից անվճար 5 րոպեի ընթացքում

տեղադրել պատվեր

Ընտրեք ապրանքը

կատեգորիաներ

մուտքագրեք գումարը

Մուտքագրեք էլ. փոստ

Մուտքագրեք հեռախոսը

Մուտքագրեք կոդը SMS-ից

Ընտրեք քաղաքը

համընկնումներ չեն գտնվել

ստանալ առաջարկներ

Ձեր հարցումը տեղադրված է եւ արդեն դիտարկվում է մոտակա մատակարարների կողմից

ակնկալում գնային առաջարկներ էլ. փոստը կամ հեռախոսով, որը դուք նշել եք հրապարակման ժամանակ: Հարցման պատասխանի միջին ժամանակը 1 ժամ է:

Տես առաջարկներ